Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնվել է պորտուգալական արտակարգ ծառայության պաստառին (INEM), որը տեղեկացնում է բժշկին կեղծ ահազանգերի վիճակագրության մասին։ Համապատասխան գրառումը հրապարակվել է INEM-ի Twitter-ի օգտահաշվում։

«Արտակարգ ծառայություններում գրանցված կանչերի 75․8 տոկոսն անհիմն է»,-ասվում է պաստառի մակագրությունում, որտեղ պատկերաված է խոտածածկին պառկած բրազիլացի ֆուտբոլիստը։
Հրապարակումը մեկ օրից քիչ ժամանակահատվածում ավելի քան 6․3 հազար like է հավաքել։
— INEM (@INEMtwitting) July 6, 2018










































