Իտալիայում, Մոնտելուպո–Ֆյորենտինո կոմունայում, հուլիսի 6-ին մահացել է Եվրոպայի ամենածեր կինը՝ Ջուզեպինա Պրոյետոն։ Մահվան պահին նա եղել է 116 տարեկան և 37 օրական։
Նա աշխարհի երկրորդ ամենատարեց մարդն է եղել 117 տարեկան ճապոնուհի Տիյո Միյակոյից հետո,– հաղորդում է ANSA գործակալությունը։
Նշվում է, որ Պրոյետոն Մոնտելուպո–Ֆյորենտինո էր տեղափոխվել 1960-ականներին՝ իր որդու հետ։ Նա մահացել է 39 տարեկան հասակում, երբ փորձել է փրկել խեղդվող մի մարդու՝ Լիվորնոյի մոտակայքում՝ թողնելով մորը մենակ։










































