ԱՄՆ գիտնականները կոչ են անում նվազեցնել դիետիկ գազավորված ըմպելիքների օգտագործումը, քանի որ դա կարող է բերել սակավամտության և այլ հիվանդությունների զարգացման։
«Սրտի ամերիկյան ասոցիացիան» դիետիկ գազավորված ըմպելիքների հետ կապված հետազոտություններ է հրապարակել։ Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ եթե մարդը օրական թեկուզ մեկ տուփ գազավորված ըմպելիք օգտագործի, որի վրա «առանց շաքարի» նշում կա, ապա նրա մոտ երեք անգամով մեծանում է կաթվածի հավանականությունը, 2,9 անգամով՝ սակավամտության զարգացման հավանականությունը։

Գիտնականները կոչ են անում՝ աստիճանաբար նվազեցնել դիետիկ գազավորված ըմպելիքների օգտագործումը, իսկ այնուհետև ընդհանրապես բացառել սննդակարգից։












































