NTR հոլանդական հեռուստաալիքով լեհ պատմաբան և հրապարակախոս Եժե Տարգալսկու հարցազրույցի ժամանակ կատուն անսպասելիորեն «մասնակցել է» գործընթացին՝ տեղեկացնում է korrespondent.net-ը:

Երբ Տարգալսկին տեսախցիկի առջև պատմել է, որ Լեհաստանում կյանքի բոլոր ոլորտները նախկինի պես վերահսկվում են նախկին պետանվտանգության ծառայության անդամների կողմից, կատուն բարձրացել է նրա ուսերին և սկսել խաղալ նրա գլխի հետ:

Տարգալսկին ժպտացել է և շարունակել իր խոսքը՝ մերթընմերթ կողք տանելով կատվի պոչը, որ փակում էր նրա տեսադաշտը:









































