Ջենիֆեր Լոպեսը հասարակության մեջ է հայտնվել իր դստեր՝ Էմմայի և զուգընկերոջ դուստրերի՝ Էլլայի և Նատաշայի հետ: Իսկ պատճառը խանութներ այցելելն էր. Լոպեսը որոշել էր երես տալ աղջիկներին շոփինգով:

Ցանցում նրա լուսանկարների հայտնվելուց հետո երկրպագուները հաճոյախոսություններ են գրել իրենց սիրելի արտիստուհու հասցեին՝ ասելով, որ առօրյա կյանքում նա ավելի գեղեցիկ է:

Զբոսանքի համար Ջենիֆերն ընտրել է լայն տաբատ և տոպ, իսկ կերպարն ամբողջացրել է Chanel-ի աքսեսուարներով:










































