Google կորպորացիան Play Market հավելվածների խանութում ներմուծել է վերջին 10 տարվա գլխավոր նորույթը, այն է՝ անձնական խորհուրդների համար արհեստական ինտելեկտ:

Փորձագետները հաղորդել են, որ նոր թարմացման արդյունքում Google Play-ի օգտատերերը կարող են տեսնել ծրագրի և խաղի առաջարկը՝ հաշվի առնելով նրանց գտնվելու վայրը, հետաքրքրություններն ու այլ գործոններ՝ հաղորդում է Նորությունների դաշնային գործակալությունը:

Բացի այդ, կորպորացիայում նշել են, որ հետագայում ծրագրվում է համակարգը ներդնել նաև խանութի այլ ուղղություններում:









































