Monday, 22 06 2026
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին

Սա ևս մեկ դրական քայլ է՝ ուղղված գյուղացիական տնտեսությունների առավել ակտիվ զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը: Կենտրոնական բանկի ղեկավարի տեղեկացմամբ՝ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջելու մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացի։

ԿԲ նախագահը միաժամանակ տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար: Բանկերի ներկայացուցիչները հայտնել են, որ տույժերի և տուգանքների զիջման գործընթացը կազմակերպելու են վարկառուների հետ առանձին աշխատանքի արդյունքում՝ վերջինիս հնարավորությունները գնահատելու միջոցով վերանայելով վարկի հիմնական գումարի մարման ժամկետները։ Ի դեպ, բանկերն իրենց ֆեյսբուքյան էջերում արդեն հայտարարություններ են ներկայացրել և վարկառուներին հորդորել դիմել բանկերի կենտրոնական գրասենյակներ՝ գործընթացը կազմակերպելու համար։

«Գյուղատնտեսության զարգացման» հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի կարծիքով՝ այս որոշումը գյուղացու բեռի թեթևացում է, որը հնարավորություն կտա տնտեսական ավելի ակտիվ գործունեություն իրականացնել։ «Գյուղատնտեսությունը ամբողջ աշխարհում ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտ է, և այնտեղ միջոցների հասանելիության վրա բավականին մեծ ուշադրություն է դարձվում։ Սա ևս մեկ դրական քայլ է՝ ուղղված գյուղացիական տնտեսությունների առավել ակտիվ զարգացմանը»,-  նշեց ոլորտի մասնագետը։

Նրա խոսքով՝ 2017 թվականից պետության կողմից ներդրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագիրը, համաձայն որի՝ գյուղվարկերը տրամադրվում են ավելի հարմար պայմաններով, պետության կողմից սուբսիդավորմամբ, իրեն արդարացնում է։ Հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գյուղվարկերի մեծ մասի օգտագործումը եղել է նպատակային։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը փոքր-ինչ թերահավատ էր, որ բանկերը կհամաձայնեն չեղարկել տույժ-տուգանքները։ Ոլորտի մասնագետը չի շտապում կանխատեսումներ անել, թե այս որոշումն ինչքանով կօգնի գյուղատնտեսության զարգացմանը, գյուղացիների վերցրած վարկերի նպատակային օգտագործմանը և այլն։ Բայց, այնուամենայնիվ, Բերբերյանը վարչապետի այս որոշումը ողջունելի համարեց. «Մենք դեռ կանդրադառնանք այս թեմային։ Ժամանակը ցույց կտա, թե այս որոշումն ինչպիսի ազդեցություն կունենա գյուղացիների կյանքի և գործունեության վրա»։

Նշենք, որ «Առաջին լրատվական»-ի՝ մարզերում անցկացրած հարցումները ցույց էին տալիս, որ գյուղացիներն ամենաշատը բողոքում էին վարկերից, դրանք վճարել չկարողանալուց և կուտակված տույժ-տուգանքներից, որոնք երբեմն ավելի մեծ թիվ են կազմում, քան վարկի մայր գումարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում