2016թ. արքայազն Հարիի կողմից Մեգան Մարքլին նվիրած Everybody Needs Somebody To Love կտավի փոքրիկ տարբերակը վաճառքի է հանվել 262 դոլարով՝ գրում է telegraf.com-ը:

Բրիտանացի գեղանկարիչ Վան Դոնի ստեղծած նկարը բնօրինակի մեկ չորրորդ մասն է կազմում, այնտեղ պատկերված են ձեռք ձեռքի տված տղա և աղջիկ՝ փողոցային նկարիչ Բենքսիի ոճով:

Նկարի վրա կա մակագրություն. «Յուրաքանչյուրը պետք է սիրի ինչ-որ մեկին»: Կտավը կարելի է բաժանել երկու սիրահարների միջև: «Հրաշալի է, որ այս ստեղծագործությունը դեր է խաղացել նրանց սիրավեպում. այն հեքիաթի մի մասն է»,- ասել է հավաքածուի հեղինակը:










































