Գերմանացի գիտնականների կարծիքով՝ փողկապները խեղդում են մարդկանց այդ բառի ուղիղ իմաստով. մի քանի րոպե փողկապ կրելը նվազեցնում է արյահ հոսքը դեպի գլխուղեղ՝ գրում է: Հետազոտությունների ադյունքները հրապարակվել են Neuroradiology ամսագրում:

Հետազոտություններին մասնակցել է 30 տղամարդ: Նրանցից 15-ը 15 րոպե շարունակ փողկապ է կրել: Գիտնականները հետևել են նրանց գլխուղեղի արյան շրջանառությանը մինչև փողկապ կապելը և դրանից հետո: Պարզվել է, որ նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում նրանց գլխուղեղի արյան շրջանառությունը ստուգիչ խմբի համեմատ նվազել է 7,5 տոկոսով:










































