Մեքսիկան ԱՄՆ իշխանությունների է հանձնել Դամասո Լոպես Նունյեսին, որը համարվում է մեքսիկական ամենախոշոր «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Խոակին Էլ Չապո Գուսմանի փոխանորդը։ Այս մասին ասվում է Մեքսիկայի գլխավոր դատախազության Twitter-ի էջում։
«Արտահանձնումը տեղի է ունեցել Սյուդադ Խուարես քաղաքում՝ արտահանձնման վերաբերյալ կնքված համաձայնագրի համապատասխան, որպեսզի նա դատարանի առջև կանգնի»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ամերիկացիները Նունյեսին բազմաթիվ հանցագործությունների մեջ են կասկածում։ Նրա դատավարությունը տեղի կունենա Նյու Յորքում, 2018-ի սեպտեմբերին։
#PGRInforma En Ciudad Juárez, #Chihuahua entregó en extradición a Dámaso “L” a autoridades de #EUA, en apego al Tratado de Extradición firmado, para ser procesado por su probable responsabilidad en la comisión de los delitos de asociación delictuosa y contra la salud pic.twitter.com/OJtjITIfYi
— FGR México (@FGRMexico) July 6, 2018







































