Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բրիտանիա նրա այցելության ժամանակ,– այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Վուդի Ջոնսոնը։
Թրամփի այցը նախատեսվում է հուլիսի 13-ին։ Նա մեկ օր կանցկացնի Լոնդոնում, ինչից հետո կմեկնի Շոտլանդիա։
«Նախագահն ու առաջին տիկինը կուղևորվեն Վինձորյան պալատ, որտեղ կհանդիպեն Նորին Գերազանցություն թագուհուն։ Որպես երկրի ղեկավար թագուհին հանդիպել է ԱՄՆ բոլոր նախագահների հետ՝ սկսած 1952 թվականից։ Միակ բացառությունը եղել է Լինդոն Ջոնսոնը»,– հաղորդել է դեսպանը։









































