Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենի գյուղում «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ նշել է, որ իր մասնակցությունը Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կախված է վերջնական տեքստից։ Վարչապետը հստակեցրել է, որ եթե տեքստում արտառոց որևէ բան չլինի՝ ինքն այդ գագաթաժողովին կմասնակցի.«Հույս ունեմ, որ ձևակերպումներն ընդունելի կլինեն»,-ասել է Փաշինյանը:
Հիշեցնեմ, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Բրյուսել։ Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիցչների հետ։








































