Thursday, 04 06 2026
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը

Մանվել Գրիգորյանի կինը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

«Նազիկ Ամիրյանը լավ է, շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Մեր դիտարկմանը՝ իրենց կհաջողվի ապացուցել Նազիկ Ամիրյանի անմեղությունը, եթե ոչ մի բանում իրեն մեղավոր չի ընդունում, փաստաբանը նկատեց, որ մեղքի ապացուցման պարտականությունը կրում է նախաքննական մարմինը և այս փուլում իրենք անելիք չունեն։ «Միայն մնում է հուսալ, որ օբյեկտիվ քննություն կգնա։ Մնացած ոչինչ չեմ կարող ասել, նախաքննական գաղտնիք է, չեմ կարող այլ դիրքորոշում հայտնել, բայց նախաքննության ավարտին բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: «Բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը, Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով: Ն. Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հաղորդում է ՀՔԾ-ն:

Նազիկ Ամիրյանի ամուսինը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը,​ ձերբակալվեց հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում