ԱՄՆ իշխանությունները ավելի քան 3 հազար ԴՆԹ թեստ են անցկացնում ներգաղթյալների ընտանիքների վերամիավորման համար։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ալեքսա Ազարային։

Նրա խոսքերով՝ փաստաթղթերի միջոցով բարեկամական կապերը հաստատելու ավանդական եղանակները շատ ժամանակ են պահանջում, և կառավարությունը չի տեղավորվում դատարանի կողմից տրված՝ ընտանիքների վերամիավորման ժամկետներում։

Ինչպես բացատրել է Ազարը՝ մասնագետները կացարաններում պահվող բոլոր երեխաներից թքի անալիզ են վերցնելու։ ԴՆԹ թեստի արդյունքները օգտագործվելու են միայն ծնողների ԴՆԹ–ի հետ համեմատելու համար։









































