Ամերիկացի Ջոի Չեսթնաթը հոթ դոգ ուտելու մրցույթում (the Nathan’s Hot Dog Eating Contest) նոր ռեկորդ է սահմանել՝ գրում է USA.one-ը:

Մրցույցթը տեղի է ունեցել ԱՄՆ Անկախության օրվան նվիրված տոնակատարության ժամանակ Բրուքլինում: Ջոին 10 րոպեում 74 հոթ դոգ է կերել՝ գերազանցելով սեփական ռեկորդը: Որպես պարգև նա ստացել է 10 հազար դոլար:

Անցյալ տարի նույնպես Ջոին հաղթող էր ճանաչվել՝ 10 րոպեում ուտելով 72 հոթ դոգ:











































