Շանհայի կենդանաբանական այգում հազվադեպ չինական Panthera tigris amoyensis-ը կերել է այգու աշխատակցին, փոխանցում է Associated Press-ը:
Տեղեկացվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աշխատակիցը մտել է վագրի վանդակը, որպեսզի լողացնի նրան:
Վագրն այդ այգում ապրում է արդեն 9 տարի:
Չինական վագրերը վայրի բնության մեջ այլևս գոյություն չունեն: Բոլոր հայտնի վագրերն ապրում են կենդանաբանական այգիներում: