11-ամյա աղջնակի և 41-ամյա տղամարդու ամուսնությունը, որը հասարակության դժգոհությանն է առաջացել, ձեռնտու գործարք է։ Կաուչուկ վաճառող մեծահարուստն աղջնակին կնության է առել վերջինի ընտանիքի պարտքերի պատճառով։ Հարազատներն աղքատության շեմին էին, ուստի այդ ամուսնությունը փրկություն էր նրանց համար, հաղորդում է BuZZFeed-ը։
Ըստ ծնողների պայմանի՝ մինչև 16 տարեկան դառնալը աղջիկը պետք է հայրական տանն ապրեր։ Սակայն, երբ նրանց հարսանիքի մասին հայտնի դարձավ, Մալայզիայի իշխանություններն անվավեր ճանաչեցին ամուսնությունը։
Այդ ժամանակ աղջկա 49-ամյա հայրը շտապեց պատմել ԶԼՄ-ներին, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Տղամարդու խոսքով՝ իրենք վաղուց են բարեկամություն անում Աբդուլլահ Քարիմի ընտանիքի հետ, որն արդեն 2 կին և 6 երեխա ունի։ Իսկ դեռահասը խոստովանել է, որ գոհ է իր ընտրությունից, քանի որ իսկապես սիրում է Քարիմին։











































