Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Խաղամոլությունը մեր նախկին իշխանության սիրելի զբաղմունքն է եղել. Համահայկական հիմնադրամը պետք է լուծարվի

Սփյուռքում բնակվող հայերը, որոնք տարիներ շարունակ հավատարիմ մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոններին ու բարեգործական ճաշկերույթներին, այսօր շոկի մեջ են ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումներից։ Սփյուռքահայերի խոսքերով՝ իրենք գիտեին, որ գումարն ամբողջությամբ հայտարարված նպատակին չի ծառայում, պատկերացնում էին, որ դրա մի մասը յուրացնողներ եղել են, բայց ոչ այս կարգի։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա՝ հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

ԱԱԾ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Արա Վարդանյանը ձերբակալված է։

Հայաստանում տարիներ շարունակ գործող անարդարության պատճառով Հայաստանից հեռացած ֆրանսիահայ գործարար Աշխեն Գործունյանի խոսքերով՝ կատարվածը համակարգի հետամնաց, անպատասխանատու լինելու հետևանք է։ «Ես անձամբ գիտեի, որ հիմնադրամի գումարները չէին հատկացվում ճիշտ նպատակին, բայց ոչ այս ձևով։ Այնպես, ինչպես գիտեինք Մանվել Գրիգորյանի մասին, բայց բացահայտումներից հետո շոկի ենթարկվեցինք։ Հիմա էլ այս դեպքում չէինք պատկերացնում, որ մարդ կարող է այսքան կեղտոտ լինել և Սփյուռքի կոպեկ-կոպեկ հավաքած գումարները ծառայեցնել իր անձնական կարիքների համար, խաղադրույքներ անել։ Ես Սփյուռքում ընտանիքներ գիտեմ, որոնց համար չափազանց կարևոր է այդ նվիրատվությունը և այդ գումարը նրանց համար ևս կարևոր է, բայց ունեցանք այս պատկերը»,- ասաց տիկին Գործունյանը՝ հավելելով, որ դեռ աղմկահարույց այլ բացահայտումների ենք ականատես լինելու, քանի որ Հայաստանի նախկին իշխանությունը ոչ մի արժեք չուներ։ Ոչ ազգասեր էր, ոչ հայրենասեր էր, ոչ պատիվ ուներ։ Իրենց համար կարևորը իրենց դիրքն ու այդ դիրքն իրենց անձնական հարցերը լուծելուն ծառայեցնելն էր։

Աշխեն Գործունյանի խոսքերով՝ այս բացահայտումները չեն վնասելու հիմնադրամին իրականացվող ներդրումներին։ Հակառակը, հնարավոր է ճիշտ հակառակ պատկերը լինի, և այս բացահայտումները նպաստեն ավելի շատ միջոցներ ներգրավվելուն, քանի որ վստահությունն ավելի մեծ կլինի։

«Անշուշտ, այսօր այս հրապարակումները կարդացողները շոկի մեջ են հայտնվում, բայց եթե պետությունը լավ բացատրի, թե ինչ է կատարվել և հետագայում ինչ է կատարվելու, պատկերը կփոխվի։ Պետությունը պետք է կարողանա հասկացնել, որ հաջորդիվ նման բաներ չեն լինի, որից հետո վստահությունը կմեծանա Հայաստանի հանդեպ և ավելի շատ գումարներ կգան Հայաստան»,- եզրափակեց Վալերի-Աշխեն Գործունյանը։

Պրահայում բնակվող տնտեսագետ Բագրատ Առաքելյանը երբեք նվիրատվություն չի իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, քանի որ վստահություն չունի պետական պաշտոնյաների մասնակցությամբ, կառավարությանը կից գործող հիմնադրամների նկատմամբ, բայց կատարվածը տեսնելուց ամենևին չի զարմացել, քանի որ, նրա խոսքերով՝ «խաղատներում խաղալը, խաղամոլությունը մեր նախկին իշխանության սիրելի զբաղմունքն է եղել, ներառյալ Սերժ Սարգսյան, որի մասին Զարուհի Փոստանջյանի կողմից հարց է բարձրացվել նաև ԵԽԽՎ-ում։ «Հիմա այս ամենը նախկինում եղածի սիմպտոմներն են։ Ինձ չի զարմացնում, որ նման մարդը կարող էր լինել հիմնադրամի ղեկավար և յուրացնել հիմնադրամի միջոցները։ Գեներալ Մանվելն էլ էր Ապրիլյան քառօրյայի օգնությունը տարել և ամբարել իր պահեստներում։ Սա ագահության նշան է։ Նրանք իրենց համարում էին անձեռնմխելի, իրենց միջավայրը անձեռնմխելի էր իրենց համար»,- ասաց Առաքելյանը։

Բագրատ Առաքելյանը ևս համոզված է, որ Սփյուռքը այս բացահայտումներից չի հիասթափվի։ Հակառակը, գումարները մի քանի անգամ կավելանան։ Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ նման բարեգործական կազմակերպությունները չպետք է գործեն կամ վերահսկվեն պետական կառույցների կոմղից։ «Պետք է ընտրվեն մարդիկ, ովքեր ապացուցել են իրենց մաքրությունը, նվիրվածությունը երկրին ու այդ ֆոնդերի կառավարումը հանձնել նրանց։ «Հայաստան» հիմնադրամը միանշանակ պետք է լուծարվի և դրա տեղը ստեղծվեն մի քանի այլ հիմնադրամներ, որոնք, սակայն, չեն կառավարվի, ղեկավարվի պետական բարձրաստիճան անձանց կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում