Wednesday, 01 07 2026
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները

Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ հարված Գագիկ Ծառուկյանի և իր թիմի հեղինակությանը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մեկ տարվա ընթացքում, իսկ դրան ընդառաջ՝ ինչպիսի վերադասավորումներ կլինեն քաղաքական դաշտում, առայժմ հստակ չէ։ Ակնհայտ է, սակայն, որ թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերն այժմ նախապատրաստական աշխատանքներ են անցկացնում։ Հայաստանում զուգահեռ ընթանում են գործընթացներ, որոնք այդ պահին բարձրացնում են իշխանության հեղինակությունը, այդ պատճառով քաղաքագետները նշում են՝ որքան շուտ անցկացվեն արտահերթ ընտրությունները, իշխանության հաղթելու շանսերն այնքան ավելի մեծ կլինեն։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի հետ առնչվող սկանդալը ևս կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ և ազդեցություն ունենալ առաջիկա ընտրություններում թե՛ կուսակցության և թե՛ նրա առաջնորդ Ծառուկյանի վարկանիշի վրա։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ բոլոր բացահայտումներն ու իրադարձությունները կաշկանդելու են տարբեր տեսակի պոտենցիալ խախտում կամ ոչ օրինական գործունեություն ծավալելը հին համակարգի տարատեսակ ներկայացուցիչների կողմից՝ «անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ կարգավիճակում են հայտնվել։ Կարծում եմ՝ մենք կունենանք իսկապես արդար և ազատ ընտրություններ։ Նրանք, որոնք կարող էին պոտենցիալ խախտումներ անել, օրինակ՝ ընտրակաշառք բաժանել, զրկված կլինեն նման հնարավորությունից և ստիպված պետք է ենթարկվեն նոր դեմոկրատական խաղի կանոններին, այլապես քաղաքական դաշտից դուրս կղմվեն»:

«Նաև այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին երկրի քաղաքական կյանքին՝ հիմնվելով իրենց տնտեսական բնույթի գործունեության վրա, ինչն էլ հասկանալի է, որ հիմնված չէր արդար խաղի կանոնների վրա, այդպիսի ուժերը չեն կարող այլևս հաջողություն ունենալ՝ չեն կարող ճնշումներ բանեցնել, ընտրակաշառք բաժանել, մարդկանց խմբեր գնել։ Դա կնպաստի նրան, որպեսզի այդտեսակ քաղաքական խմբերը չունենան որևէ լուրջ էլեկտորալ աջակցություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Վարդանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին աղմկահարույց միջադեպը, որն առնչվում է Ծառուկյանի անվան հետ, անկասկած ազդեցություն կունենա ԲՀԿ-ի հետագա ճակատագրի վրա: «Նախ՝ նման բաները հարվածում են, բնականաբար, Գագիկ Ծառուկյանի թիմի և անձամբ իր հեղինակությանը։ Նաև՝ զսպում են նրանց ակտիվությունը, սահմանափակում մեծ քաղաքականության մեջ տարբեր պրոյեկտներ իրականացնելու նրանց կարողությունը։ Ակնհայտ է, որ դա ազդում է նրանց պոտենցիալ էլեկտորատի վրա։ Եթե նման երևույթները շարունակական լինեն, էլեկտորատը, հնարավորություն չունենալով տնտեսական բնույթի շահագրգռվածություն ունենալ, մոտիվացիա չի ունենալու քվեարկելու այդ քաղաքական ուժի օգտին։ Բնականաբար, պոտենցիալ ընտրազանգվածը կփոքրանա»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, մինչդեռ, տվյալ միջադեպը մեծ ազդեցություն չի ունենա: «Ամենաառաջինը՝ պետք է ապացուցվի Ծառուկյանի մասնակցությունը, իսկ ես որքան գիտեմ՝ տուժածի կողմից հերքումներ կան։ Իմ կարծիքով՝ ազդեցություն չի ունենա, որովհետև դեռ ոչ ոք չգիտի, թե կոնկրետ երբ տեղի կունենան այդ ընտրությունները։ Այս միջադեպը կարող էր ազդել արտահերթ ընտրությունների վրա, եթե այն տեղի ունենար մեկ ամիս հետո, բաց ես համոզված եմ, որ այս դեպքի մասին մեկ շաբաթ հետո որևէ մեկը չի հիշի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Համբարյանը հավելում է. «ԲՀԿ-ի ընտրազանգվածը պետք է երկու մասի բաժանել՝ ամենաառաջինը այն մասն է, որն ընտրում է կոնկրետ Գագիկ Ծառուկյան անձին։ Ուզում են ընդունել, թե ոչ՝ փաստ է, որ նա ունի խարիզմա և ունի ընտրազանգված հասարակության մեջ։ Գուցե շատերը դա չեն ընդունում, հեգնում են, բայց դա փաստ է։ Եվ երկրորդ՝ Գագիկ Ծառուկյանին վերջին տարիներին հաջողվել է ստեղծել թիմ, որը ևս ընտրազանգված է բերում, իհարկե՝ ոչ շատ մեծ, բայց բերում է։ Նշեմ, որ Ծառուկյանին հաջողվել է ստեղծել թիմ ոչ միայն ԲՀԿ կենտրոնական գրասենյակում, այլև մարզերում»։

Դա, ըստ Համբարյանի, կարևոր է բոլոր քաղաքական ուժերի համար. «Օրինակ՝ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ելք»-ը ռեյտինգային ցուցակով կարողացավ ձայն հավաքել մայրաքաղաք Երևանում, այդ ուժը մարզերում թիմ չունի, հիմա էլ եթե հետևեք, թե ում է նշանակել մարզերում, պարզ կդառնա, որ հիմա նոր մարզերում թիմ են ձևավորում, և դեռ հարց է՝ դա կստացվի՞, թե՞ոչ։ Իսկ Գագիկ Ծառուկյանն արդեն թիմ ունի»։

Քաղաքագետը նաև չի կիսում այն տեսակետները, թե առաջիկա ընտրություններում գումարի ազդեցություն չի լինելու: «Գումարի առկայությունը ազդում է նույնիսկ այնպիսի ժողովրդավարական երկրների ընտրությունների արդյունքների վրա, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները, իսկ Հայաստանն այդ առումով բացառություն չի լինի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում