Tuesday, 30 04 2024
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը

Երբ դիվանագիտությունը լռում է, խոսում են թնդանոթները․ Նախիջևանում լարված վիճակ է, պետք է զգոն լինել․ քննարկում «Առաջինում»

Հանգստյան օրերին իրավիճակը խիստ լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական Զինված ուժերը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան՝ ՀՀ Զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է նաև, որ փոխհրաձգության ընթացքում թեթև վիրավորում է ստացել հայկական ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող:

Բոլորն արձանագրում են, որ նախիջևանյան ճակատում առաջին անգամ ենք դիրք ոչնչացնում: Իհարկե այդպես չէ, սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում լարվածությունը դառնում է խրոնիկ՝ դառնալով լայնամասշտաբ պատերազմի նախանշան։ Այնուամենայնիվ, նախիջևանյան հատվածում անցած երկու օրերին տեղի ունեցածը մի քանի հարցադրումներ է ծնում: Նախ՝ էապես փոխվել է Ադրբեջանի մարտավարությունը: Մենք մշտապես սովորել էինք, որ էսկալացիա կամ նույնիսկ պատերազմի սանձազերծում տեղի է ունենում առաջնագծի արցախյան հատվածում. այս անգամ Ադրբեջանը կրակում է Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ՝ հավանաբար ունենալով որոշակի երաշխիքներ, որ ՀԱՊԿ-ը պատշաճ աջակցություն Հայաստանին չի ցուցաբերելու: Իհարկե, շատ հնարավոր է, որ Ադրբեջանն առայժմ Մոսկվայից նման երաշխիքներ չի ստացել, և նախիջևանյան հատվածում կրակոցները հենց Մոսկվայի ռեակցիան ճշտելու միջոց են:

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդավովը:
Մհեր Հակոբյանի հավաստմամբ՝ նախիջևանյան հատվածում մենք լավագույն դիրքերն ենք զբաղեցնում. «Մենք ՊՆ ղեկավարության աջակցությամբ վերջերս այցելություն կատարեցինք այն դիրքերի շրջաններ, որոնց մասին ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե այնտեղ դիրքային առաջխաղացում են ունեցել. նրանք ծիծաղելիության աստիճանի խաբում են իրենց հասարակությանը և փորձում են ուրիշներին խաբել»: Փորձագետի դիտարկմամբ՝ երկու բարձրունքների միֆը վերանում է, և հիմա փորձում են նոր բան անել. «Գործնականում ներքին լսարանի վրա աշխատելու համար նրանք վտանգի տակ են առնում իրենց բանակի անվտանգությունը դիրքային շրջանում»:

Ա. Նավասարդյանի խսքով՝ Ադրբեջանը դուրս է եկել դիվանագիտական բոլոր շրջանակներից, և երբ դիվանագիտությունը լռում է, սկսում են խոսել թնդանոթները:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, ըստ որի՝ տեղի ունեցածը ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական սադրանք է, Ա. Նավասարդյանը նշեց. «Նախ շատ կոպիտ ձևով խախտվում են միջազգային փաստաթղթերով ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մինչ այժմ գոյություն ունեն: Մենք պետք է դիվանագիտական գրոհի նման մի բան սկսենք:
Ես համամիտ եմ՝ այս ամենի հետևում թուրքական ականջներ կան»:

«Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է շատ ուժեղ լինի նախիջևանյան ուղղության վրա»,- ընդգծեց Վ. Վարդանովը:

Ա. Նավասարդյանի կարծիքով՝ Նախիջևանում լարված վիճակ է, և պետք է դիմել ՀԱՊԿ-ին: Նրա խոսքով՝ մտահոգիչ է, թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի ներսում ուժերի հարաբերակցությունը և եթե ֆորսմաժորային իրավիճակ լինի, ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի ռեակցիան:

Մ. Հակոբյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցիները դեռևս չունեն ուժերի գերակշռությունը, որով կկարողանան մեզ պարտության մատնել, և Հայաստանի լեգիտիմ իշխանությունը ինչ-որ տեղ զսպում է պատերազմի կրկնությունը:
«Սակայն ծանր մարտեր են լինելու, լինելու է ապրիլյան պատերազմի կրկնությունը. ի տարբերություն 2016-ի, մեր հաղթական բանակին կանգնեցնելու հրաման չի տրվի»,- նշեց Մ. Հակոբյանը:

«Պատերազմում են ժողովուրդները ոչ թե բանակները. ոչ միայն զինվորը, այլ մեր հասարակությունը նույնպես պիտի պատրաստ լինի»,- ընդգծեց Վովա Վարդանովը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում