Բժիշկները մշտական հսկողության ներո անկողնային ռեժիմ են նշանակել Ճապոնիայի Ակիհիտո կայսրին, որը կես տարուց Էլ պակաս ժամանակամիջոցում կհրաժարվի գահից: Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել Է Կայսերական տան գործերի վարչությունը: Նշվում Է, որ 84-ամյա Ակիհիտոյի մոտ գրանցվել են ուղեղի իշեմիայի ախտանշաններ, գլխապտույտ եւ բարձր քրտանարտադրություն: Անցյալ ամսին գերհոգնածությունից հիվանդացել Էր Ակիհիտոյի կինը՝ Միտիկո կայսրուհին: Ճապոնիայի կայսերական զույգը վերջին ժամանակներս շատ Է ճանապարհորդում երկրում՝ հրաժեշտի ուղեւորություններ կատարելով գահից Ակիհիտոյի հրաժարման նախաշեմին:
Ակիհիտո կայսրը 2019 թվականի ապրիլի 30-ին վայր կդնի միապետի լիազորությունները եւ կհրաժարվի գահից: Նա այդ ցանկությունը հայտնել Է տակավին 2016 թվականին՝ զառամյալ տարիքի պատճառով:
Դրանից հետո 2019 թվականի մայիսի 1-ին Ճապոնիայի նոր կայսր կդառնա Ակիհիտոյի եւ Միտիկոյի ավագ որդին՝ ներկայիս գահաժառնագ արքայազն Նարուհիտոն: Ճապոնիայում օրենսդրությունը միապետին թույլ չի տալիս հեռանալ գահից, սակայն Ակիհիտոյի համար խորհրդարանը բացառություն Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































