Thursday, 18 06 2026
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան

Ընտրելու են ոչ թե ՔՊ-ին, այլ Փաշինյանին, ոչ թե ԲՀԿ-ին, այլ Ծառուկյանին, ոչ թե «Ծռերին», այլ Սեֆիլյանին

Հայաստանում առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրությունները շատերի կարծիքով բացառիկ կլինեն Հայաստանի պատմության մեջ՝ դրանց արդար, թափանցիկ և ժողովրդավարության բոլոր չափանիշներին համապատասխանելու իմաստով։ Ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում՝ առայժմ կոնկրետ ժամկետը հստակ չէ, բայց հայտնի է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ այժմ աշխատանքներ են տարվում և առաջիկայում կլինեն նաև քննարկումներ քաղաքական ուժերի միջև։

Այս ընտրություններին չի լինի ընտրակաշառք, վարչական ռեսուրսի, թաղային հեղինակությունների միջամտություն, բայց արդյոք կլինի գաղափարական պայքար։ Թավշա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո էյֆորիայի մեջ գտնվող հասարակությանը թերևս դժվար կլինի համոզել հետևել մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավներին, ծրագրային դրույթներին, առաջ քաշվող քաղաքական օրակարգին։

Քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքերով՝ առայժմ մշուշոտ է ընտրությունների անցկացման ժամանակահատվածը, քիչ են նաև այդ ընտրությունների անցկացման իրավական հիմքերը։ «Եթե այդ ընտրությունները պետք է անցկացվեն սպառնալիքով, ինչպես շատ բաներ են եղել սպառնալիքով. «եթե չեք անում, ուրեմն փողոցները կողողենք», ուրեմն այդ ընտրությունների անցկացման ժողովրդավարական ընթացքը, բազմակարծությունն ու մրցակցությունը խիստ հարցականի տակ են լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նարեկ Սամսոնյանը հավելում է՝ եթե ընտրությունները լինեն բոլորի համաձայնությամբ, Ղարաբաղում իրավիճակի համեմատաբար հանգիստ լինելու պայմաններում գուցե հնարավոր կլինի ստանալ ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ. «Խիստ կարևոր է նաև Ընտրական օրենսգրքի ինչպիսին լինելը՝ խոսակցություններ կան, որ հնարավոր է նոր ԸՕ-ը թույլ տա 3 տոկոսի նվազագույն շեմ»։

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է՝ եթե ընտրություններին մասնակցեն միայնակ, չեն լինելու իշխանություններին ընդդիմադիր, քանի որ մասնակցություն են ունեցել թավշա հեղափոխության իրականացմանը։ Արդյոք դաշտը կբաժանվի սևի ու սպիտակի, հարցին ի պատախան, Նարեկ Սամսոնյանն ասաց. «Ընդդիմություն այնուամենայնիվ լինելու է, իշխանության անունով ընտրություններին մասնակցելու իրավունք է ունենալու միայն Նիկոլ Փաշինյանի թիմը, մնացած բոլորը, ովքեր կփորձեն յուրացնել դա, չի ստացվելու։ Ի դեպ՝ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը 100 տոկոսանոց է։ Որքան էլ փորձ արվի ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն այդքան բարձր է, այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելը շատ ավելի հեշտ է լինելու, քան մինչ այդ եղած բոլոր իշխանություններին, որովհետև քաղաքական առումով, երբ այս պաթոսային, շոուի մակարդակով ապրող հասարակությունը մտնի ռացիոնալ դաշտ, Նիկոլ Փաշինյանին շատ ավելի հեշտ կլինի լինել ընդդիմություն, քան նախկին բոլոր իշխանություններին։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքերով՝ կարևոր է, թե երբ են տեղի ունենալու արտահերթ ընտրությունները։ «Չեմ կարծում, որ էյֆորիկ իրավիճակը կարող է երկար տևել։ Մենք ամեն օր տեսնում ենք, որ ինչ-որ ձերբակալություններ են տեղի ունենում, ինչ-որ մարդկանց են բերման ենթարկում, բայց կոնկրետ շատ խոշոր շնաձկների հետ կապված ոչինչ չկա։ Միակ խոշոր «շնաձուկը», որին որսացին, Ալեքսանդր Սարգսյանն էր, այն էլ որքան տեղյակ եմ՝ 2-3 ժամ էր մնացել ոստիկանության բաժանմունքում։ Վտանգավորն այն է, որ հասարակությունը այժմ էյֆորիա մեջ է․եթե հետևեք սոցցանցերի գրառումներին, Սերժ Սարգսյանի եղբորը բերման ենթարկելը ուղղակի ցնծություն առաջացրեց այն դեպքում, երբ շատ շատերը, այդ թվում՝ ես, համոզված էինք, որ նա որոշ ժամանակ անց ազատ կարձակվի։ Չեմ կարծում, որ այս աշխատելաոճով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հասարակությանը շատ երկար կկարողանա համոզել, որ ինքը աշխատանք է տանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ երբ լրանա կառավարության աշխատանքի հարյուր օրը, հասարակության էյֆորիկ վիճակն էլ անցած կլինի։

Համբարյանը միևնույն ժամանակ նշում է՝ Փաշինյանը ժառանգել է բացարձակ սնանկ պետություն. «Եվ այդ առումով նրան դժվար կլինի բավարարել հասարակության բոլոր շերտերի սպասումները»։

Քաղաքագետն անդրադառնալով այն հարցին՝ արդյոք առաջիկա ընտրություններում կլինի գաղափարական պայքար, ընդգծեց. «Ցավոք սրտի, Հայասատնում կուսակցաշինությունը կայացած չէ։ Եթե երբևիցե մեկը մտածում է, որ ժողովուրդը նստելու և կարդալու է ՔՊ-ի ծրագիրը՝ սխալվում է։ Մարդիկ ընտրելու են, ոչ թե ՔՊ-ի անդամներին, այլ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ կուսակցության ոչ մի անդամ խարիզմատիկ չէ, չունի այն հռետորական արվեստը, որ ունի Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ գնալու են ընտրեն ոչ թե ԲՀԿ-ին, այլ Գագիկ Ծառուկյանին, ոչ թե «Սասնա ծռերին», այլ Ժիրայր Սեֆիլյանին։ Ցավով եմ նշում, բայց Հայաստանում կուսակցաշինությունը կայացած չէ, մարդիկ էլ չհասան այն մակարդակի, որ ըստ գաղափարի ու ծրագրի ընտրեն՝ գնում ու մարդկանց են ընտրում»,- ասաց Համբարյանը։

Ըստ նրա՝ հիմա ոչ մի քաղաքական ուժի ձեռնտու չէ քննադատել իշխանություններին.«Բոլոր քննադատությունները սվիններով են ընդունվում, ոչ ոք չի ուզի հասարակությանն իրենց դեմ տրամադրել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում