Monday, 29 06 2026
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության

Խաղի նոր կանոններ են․ կառավարությունը նոր պարտք կվերցնի՝ հինը փակելու համար․ արտաքին պարտքը կավելանա՞

«Կովկասի  ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ  Միքայելյանը կարծում է, որ Պետեկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության՝ տնտեսվարողների չարաշահումների վերաբերյալ բացահայտումները ունեն սոցիալ-քաղաքական նշանակություն և  այս իմաստով՝ տնտեսական մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ։

«Իհարկե, սրա արդյունքում պետբյուջե որոշ չափով գումար կհավաքվի, բայց այս պահի դրությամբ՝ այդ գումարն այդքան էլ մեծ չէ՝ մինչև 10 միլիոն դոլարի մասին է խոսքը և եթե այս գործողությունները շարունակվեն, ապա հնարավորություն կա մինչև 100 միլիոն դոլարի հասնել, բայց կարծում եմ, որ այստեղ բյուջեն լցնելու համար չէ կռիվը, այլ  առավելապես նոր խաղի կանոններ են հաստատվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Հրանտ  Միքայելյանը։

Վերջինիս  հավաստմամբ՝ այս տարի Հայաստանը կունենա տնտեսական աճի իրական բարձր ցուցանիշներ՝ 6․5%-ից ոչ պակաս։

«Հայաստանը, ընդհանուր առմամբ, սկսեց օգտվել այն քաղաքականությունից, որը վարում էր ՀՀ-ն վերջին 25 տարվա ընթացքում, այսինքն՝ ինտեգրվել  բոլոր հնարավոր տեղերը ու սա կամաց-կամաց իր արդյունքը տալիս է և այն, ինչ նոր կառավարությունը ներկայացրեց որպես այդ քաղաքականության շարունակություն, այսինքն բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները՝ իմ կարծիքով, շատ ճիշտ դիրքորոշում է և Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ դա իսկապես հնարավոր է»,-մեկնաբանեց նա։

Անդրադառնալով նաև Հայաստանի  շուրջ  7 միլիարդ դոլար արտաքին պարտքին, Միքայելյանը ընդգծեց․

«Հայաստանի արտաքին պետական պարտքը մեծ խնդիր է, քանի որ առաջիկայում սկսվելու է այն մաս-մաս մարելու փուլը, բայց որի համար այս պահի դրությամբ՝ Հայաստանը ռեսուրսներ չունի, այսինքն ստացվում է, որ Հայաստանի նոր իշխանությունները ստիպված կլինեն նոր պարտք վերցնել, որպեսզի կարողանան հինը մարել և երկարացնել այդ պարտքի մարման ժամկետը։

Հիմնականում ես համաձայն եմ կարծիքների հետ, որ պետական պարտքը վերցվել է կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար, բայց այսօր  գտնում եմ, որ նոր կառավարությունն այս  ճամփով չի գնա։

Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, ապա այստեղ պետք է շատ լուրջ ծրագրեր մշակել։ Ես խորհուրդ կտայի մեծ ուշադրություն դարձնել արդյունաբերության ոլորտին, որպեսզի այն  նոր թափով սկսի աճել՝ հատկապես թեթև արդյունաբերությունն ու գյուղմթերքի արտադրությունը, քանի որ սրանք բավականին դրական հեռանկարներ ունեցող ճյուղեր են»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում