Գիտնականները պարզել են, որ ամենատարածված սխալներից մեկը, որը տանում է օրգանիզմի վիճակի վատթարացման և ծերացման, սննդակարգից ճարպերի բացառումն է։
ճարպեր պարունակող մթերքները հաճախ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի գործոն են համարվում։ Սակայն մի մոռացեք, որ բուսական և կենդանական ծագման ճարպերը օրգանիզմին անհրաժեշտ են։

Դրական և բացասական հույզերը զսպելու սովորությունը նույնպես կարող է վաղաժամ ծերացման պատճառ դառնալ։ Բնավորության նման գիծը կործանարար է հոգեկանի համար և կարող է նպաստել Ալցհեյմերի հիվանդութան զարգացմանը։
Բացի այդ, սոցիալական մեկուսացումը նույնպես բացասաբար է ազդում օրգանիզմի վրա։ Շփումը թույլ է տալիս լավ վիճակում պահել մարդու ուղեղը և խթանում է նոր նեյրոնների ձևավորմանն ու աճին։

Քունն ու հանգիստը մեր ամեն ինչն են։ Կարևոր է բավարար քնելն ու հանգստանալը և առօրյա հոգսերից շեղվելը։
Վաղաժամ ծերացման ևս մեկ կարևոր խթանիչ է համարվում ծխելը։









































