Հնդկաստանում ցույցեր են ընթանում, որոնց մասնակցում է ավելի քան հազար մարդ: Ցուցարարները պահանջում են մահապատիժ կիրառել 7-ամյա աղջկան բռնաբարած երկու անձի դեմ: Այդ մասին գրում է realist.online-ը:
Մարդիկ փողոցային ցույցեր են կազմակերպել երկրի 10 քաղաքներում:
Ոստիկանության տվյալներով՝ աղջիկը սպասել է ծնողներին, ովքեր պետք է իրեն տուն տանեին դպրոցից: Տեսախցիկները ֆիքսել են աղջկան մեղադրյալներից մեկի հետ, իսկ ավելի ուշ նա հայտնաբերվել է թփերի մեջ անգիտակից վիճակում: Այժմ աղջիկը պայքարում է իր կյանքի համար հիվանդանոցում:
Ոստիկանությունը ձերբակալել է երկու ենթադրյալ հանցագործներին: Ցույցերի մասնակիցները սոցցանցերում գրում են, որ եթե նրանց կախաղան հանեն, ապա դա օրինական մահ կլինի, իսկ եթե ոչ, ապա նրանց միևնույն է կենդանի չեն թողնի:
"कानून ने इनको फाँसी पर चढ़ा दिया तो इन दरिंदो की कानूनन मौत होगी,कानून ने इनको छोड़ दिया तो हम इन दरिंदो को ज़िंदा नहीं छोड़ेंगे मार के छोड़ेंगे"-@KapilMishra_IND @totaltv_news #Mandsaur pic.twitter.com/mwL0sMiIov
— Divanshu Malhotra (@journodivanshu) June 30, 2018









































