Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը դառնալու է «Հայաստանի կառուցողական կուսակցություն», որը մասնակցելու է գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին այսօր «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության՝ «Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր համագումարին հայտարարեց կուսակցության նախագահի հիմնական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ում կուսակցության վարչությունը որպես ՀԿԿ-ի ղեկավար առաջադրելու է իր թեկնածությունը
Հիշեցնենք, որ բազմիցս հայտարարվել էր, որ 2015թ.-ից ստեղծված «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը դառնալու է «Հայաստանի կառուցողական կուսակցություն» անվամբ կուսակցություն:









































