Monday, 22 06 2026
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման վարկը էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցություն չի ունենա. նախարար

Կառավարությունում արդեն իսկ քննարկումներ են սկսվել էլեկտրաէներգիայի և գազի սակագների ձևավորման կառուցվածքի վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Մենք այս պահին մանրակրկիտ ուսումնասիրություններ ենք իրականացնում: Դրանք շուտով կավարտվեն և կպարզվեն ինչպես կորուստները, այնպես էլ մնացած բոլոր այլ բաղադրիչները սակագնի մասով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե էներգետիկ ոլորտի անկախ փորձագետները պնդում են, որ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորություններ կան` Արթուր Գրիգորյանն ընդգծեց, որ նման վերլուծությունները պետք է ունենան որևէ հիմք: «Հիմա մենք, որպեսզի նման հիմք ունենանք, ինքներս ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Էլեկտրական ցանցերի, մնացած բոլոր արտադրող կայանների հետ քննարկումներ նախաձեռնել, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում ենք ու ինչի կարող ենք հասնել»,– մանրամասնեց նախարարը:

Նա ընդգծեց, որ պատրաստ են լսել բոլոր փորձագետների կարծիքները և հաշվի առնել բոլոր առողջ դատողությունները:

Արթուր Գրիգորյանն անդրադարձավ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝ Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար տրամադրված 270 միլիոն դոլարի ռուսական վարկը հաշվարկվելու  է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Նախարարը վստահեցրեց, որ ռուսական վարկը, որը տրամադրվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները իրականացնելու համար, սակագնի վրա չի ազդի, որովհետև իրենք նաև այդ ռիսկերն են հաշվի առել:

Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծեց, որ սակագների հարցով միակ իրավասու և լիազոր մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: «Ես չեմ ցանկանում ստանձնել այդ պարտավորությունը և ասել, որ սակագների նվազում կլինի: Մենք աշխատանքները սկսել ենք, որոնք արդյունք կտան, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինքը կայացնի նման որոշում: Իհարկե, մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք հանձնաժողովին»,- եզրափակեց նախարարը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 20-ի որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կապահովվի էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում ներառելու միջոցով: Հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ ենթավարկային պայմանագրում ամրագրված պայմանների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում