Պենտագոնում կարծում են, որ մոտ ապագայում Ռուսաստանի և Չինաստանի զենքերը կհայտնվեն տիեզերքում։ Այս մասին հայտնում է Defense One պարբերականը։
«Համապատասխան տեխնոլոգիաներ ստեղծվում են հենց հիմա։ Մրցակցությունը միայն կուժեղանա։ Ուշադրություն դարձրեք ազգային պաշտպանության ռազմավարությանը։ Այնտեղ խոստովանում են, որ մեր տեխնոլոգիական գերակայությունն աստիճանաբար անհետանում է»,-ասել է գեներալ-լեյտենանտ Ռոբերթ Էշլին։
Նա հավելել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը աշխատում են արբանյակները երկրից և տիեզերքից խոցելու հնարավորություն ունենալու համար։









































