ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գործադիր իշխանության մարմիններին հանձնարարել է ուսումնասիրել երկիր ժամանող զբոսաշրջիկների ծախսերի մի մասը փոխհատուցելու հնարավորությունը՝ գրում է lenta.ru-ն:

Ռազմավարական և առաջնահերթ նախագծերի զարգացման խորհրդի նիստի արդյունքում մի շարք որոշումներ են ընդունվել «Միջազգային համագործակցություն և արտահանում» նախագծերի իրացման ուղղությամբ:

Նրանցից մեկը առաջարկում է խթանել զբոսաշրջիկների հոսքը թիրախ երկրներից` փոխհատուցելով ուղեգրերի արժեքի մի մասը:
Փաստաթուղթը նաև առաջարկում է ուսումնասիրել արտերկրում ռուսական արտադրական կենտրոնների ստեղծման համար ֆինանսական օժանդակության հնարավորությունը:









































