Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Թրամփն ու Պուտինը Հայաստանին կտան ժամանակ ու տարածություն

Հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Թրամփի ու ՌԴ նախագահ Պուտինի հանդիպման օրն ու վայրը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Նախատեսվում է նույնիսկ մամուլի ասուլիս: Ֆորմատը վկայում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը լինելու է նշանային, ինչի մեկ այլ վկայություն է այն, որ հանդիպման կազմակերպման համար Մոսկվա էր ժամանել և ՌԴ արտգործնախարարի հետ փակ բանակցել էր ԱՄՆ նախագահի խորհրդական, ընդգծված հակառուս և հակապուտինյան մոտեցումներով հայտնի Ջոն Բոլթոնը: Առայժմ պարզ չէ, թե ինչ օրակարգով են հանդիպելու Պուտինն ու Թրամփը, սակայն այն, որ տեղի է ունեցել հանդիպման կազմակերպման այդպիսի նշանային գործընթաց, հուշում է, որ օրակարգը լինելու է կարևոր և առարկայական:

Գործնականում ավելորդ է թվում հարցը, թե Հայաստանն ինչ կարող է սպասել, կամ Հայաստանին ինչ կարող է սպասվել այդ հանդիպման արդյունքում: Հարցը ավելորդ է մի կողմից այն պատճառով, որ Հայաստանը երկու նախագահների օրակարգում թերևս չունի առաջնային տեղ: Մյուս կողմից, երբ հանդիպում են ԱՄՆ ու ՌԴ նախագահները, ապա այստեղ հանդիպման քաղաքական կշիռն ու ըստ այդմ ազդեցության մոտ և հեռու, ուղղակի ու անուղղակի շրջանակը այնքան մեծ է, որ առնվազն անուղղակի մասով Հայաստանին առնչվող զարգացումներ կլինեն անխուսափելիորեն և հարցն այստեղ դրանց աստիճանի մասին է:

Այդուհանդերձ, արդյո՞ք Թրամփ-Պուտին հանդիպումը կներառի Հարավային Կովկասին վերաբերող հարցեր, մասնավորապես հաշվի առնելով այն, որ այստեղ ունենք ադրբեջանական ռազմատենչության ընդգծված աճ, շարժեր, կուտակումներ և այլն: Իհարկե այդ ամենն ավելի շուտ թվում է «մկանների ցուցադրության» և հոգեբանական ազդեցության փորձ, բայց հենց այդ առումով հատկանշական է, որ Ադրբեջանը փորձը կատարում է Թրամփի և Պուտինի հանդիպմանն ընդառաջ: Մասնավորապես, այսօր հայտնի դարձավ նաև, որ Բաքուն հուլիսի 2-6-ը պլանավորում է անցկացնել մասշտաբային զորավարժություն, մոտ 20 հազար զինծառայողի, մի քանի հարյուր միավոր զինտեխնիկայի, օդուժի ներգրավմամբ: Հունիսի 26-ին էլ Բաքուն զորահանդես էր կազմակերպել բանակի տարեդարձի առիթով, ցուցադրելով նոր սպառազինությունն ու հնչեցնելով նոր ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի ու Արցախի հասցեին: Արդյո՞ք Ալիևը չի փորձում Թրամփին ու Պուտինին լսել տալ իրեն, ուշադրություն գրավել, արդյո՞ք նրա պահվածքում շանտաժ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՄՆ ու Ռուսաստանի հանդեպ: Բայց կգնա՞ դրան Ալիևը, կմարսի՞ դա՝ շանտաժել Նահանգներին ու Ռուսաստանին, որ նրանք ուշադրություն դարձնեն Ադրբեջանի պահանջներին ու խնդիրներին էլ, այլապես կստանան անկայունություն Կովկասում:

Ակնհայտ է, որ ԱՄՆ ու Ռուսաստանի համար այդ անկայունությունը պետք չէ: Մյուս կողմից, Ալիևն էլ այնպիսի վիճակում է, որ չունի այլընտրանք. նրա դիվանագիտական պահանջները չեն բավարարում, իսկ պատերազմի սպառնալիքների մասով զգուշացնում են, որ ռազմական լուծում չկա: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահի հաշվարկն ըստ երևույթին ոչ այնքան իր պահանջները թեկուզ շանտաժի միջոցով տեղ հասցնելն է, այլ նշաձողը բարձրացնելով գոնե նրան հասնելը, որ «փոխզիջման» գնա հրադադարի խախտման հետաքննության և վերահսկողության մեխանիզմների հարցում և շարունակի ձգձգել դրանց տեղակայումը: Սա նվազագույն իրատեսական հաջողությունն է, որ կարող է ակնկալել Ադրբեջանի նախագահը: Առավել ևս, որ նա լավ է պատկերացնում Հայաստանում փոփոխությունների շնորհիվ Երևանի կշռի բարձրացումը: Հատկապես, որ այդ հանգամանքը ճանաչվել է թե՛ Պուտինի, թե՛ Թրամփի մակարդակում:

Սոչիում մայիսի 14-ին Փաշինյանի հետ առաջին հանդիպմանը Պուտինը փաստորեն երկու անգամ շնորհավորեց նրան՝ տետ ա տետ, ու ԵՏՄ նախագահների ֆորմատով, իսկ հենց այդ հանդիպումից հետո արդեն՝ մայիսի 15-ին, Փաշինյանը ստացավ նաև Թրամփի շնորհավորանքը, այն դեպքում, երբ ապրիլի 11-ին արտահերթ ընտրությամբ վերընտրված Ալիևը բավական երկար էր սպասել Թրամփի շնորհավորանքին: Եվ առավել ևս, որ Թրամփի շնորհավորանքը այդ մասով Ալիևին գուցե ոչ այնքան ոգևորության, որքան մտահոգվելու առիթ էր: Թրամփը նշել էր, որ սպասում է Ադրբեջանի գործակցությանն ու աշխատելու պատրաստակամությանը, ինչը, երբ հնչում է ԱՄՆ նախագահի շուրթերից, ավելի շատ նկատողություն է այսպես ասած ուշանալու համար, քան շնորհավորանք: Ահա այս ֆոնին կազմակերպվող Թրամփ-Պուտին հանդիպմանը հարավկովկասյան ռեգիոնը, ըստ երևույթին, առավելապես ուշադրության կարժանանա առկա ստատուս-քվոյի վերհաստատման մասով, ինչը կարող է լինել անվտանգության և կայունության գրավական: Իհարկե դա չի կարող լինել այդ հարցում Հայաստանի հանգստանալու առիթ կամ պատճառ, սակայն, իհարկե կապահովի հայկական պաշտպանունակության գլխավոր գործոնին նպաստող միջազգային մթնոլորտ: Դա Հայաստանի համար կապահովի նաև այլ ուղղություններով առավել կայուն աշխատանքի դաշտ և հնարավորություն, հանրագումարում իհարկե պաշտպանունակության գործակցի աճով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում