Monday, 22 06 2026
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Դեսպան Սեյրանյանը ՀՀԿ-ական իշխանավորներին օգնել է ձեռքբերել անշարժ գույք Պրահայում, Կառլովի Վարիում

Հայտնի է, որ նախկին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից վարած արտաքին քաղաքականությունը հար և նման էր նախագահ Սերժ Սարգսյանի կատարած բացառիկ ազգադավ աշխատանքներին: Ժամանակին Էդուարդ Նալբանդյանի գործունեությունը մենք անվանեցինք «դիվանագիտական զբոսաշրջություն»: Նրա կողմից իրականացված հակաազգային գործունեությունը դեռևս իր արժանի գնահատականը չի ստացել: ԵՀՄՖ-ի բացառիկ լարված աշխատանքի արդյունքում ազերի մարդասպան Սաֆարովը ստացավ ցմահ բանտարկություն՝ 30 տարի առանց ներման իրավունքի, իսկ այդ «զբոսաշրջիկի» արտասահմանյան ուղևորությունների ընթացքում 5 տարի պատիժը կրելուց հետո մարդասպանն ազատ արձակվեց: Սա, այսպես կոչված, նախարարի խայտառակ թողտվության հետևանք էր:

Այս մասին ասված է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայտարարության մեջ:

«Անցյալ տարի սեպտեմբերին ԵՀՄՖ-ը հայտարարեց, որ գրանցվել է ապօրինի ճանապարհով Ադրբեջանին չեխական և սլովակյան արտադրության զենքի անօրինական վաճառքի ու մատակարարման խայտառակ փաստ: Մեր հայտարարությունը դարձավ «ձայն բարբառո հանապատի»:

Չեխիայում և Սլովակիայում, այսպես կոչված, ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն իր արհեստավարժությամբ և ակտիվությամբ տասնապատիկ զիջում է Չեխիայում Ադրբեջանի դեսպանին: Այս հայ «դեսպանը» հայտնի է իր հմուտ առևտրականի կերպարով. պարոնն օգնել է բոլոր ՀՀԿ-ական իշխանավորներին՝ ձեռքբերել անշարժ գույք Պրահայում, Կառլովի Վարիում, հանգստանալ թանկարժեք հանգստյան տներում և մատուցել այլ ծառայություններ: Բնական է, որ ժամանակ չի ունեցել իր հիմնական գործով զբաղվելու համար: Ասենք ավելին՝ նա Չեխիայի ու Սլովակիայի համայնքներում ստեղծել է իր և ՀՀԿ-ին հարող իշխանամետ խմբեր՝ բաղկացած խարդավանքներով հայտնի անձանցից ու պայքարել իսկապես ազգասեր ու երկրին նվիրված առաջնորդների դեմ՝ առանձնապես չտարակուսելով այդ պայքարի ճանապարհների ընտրության հարցում:

Գաղտնիք չէ, որ դեսպանների մի մասը ոչ միայն իրենց անձնական շահից այն կողմ ոչինչ չեն տեսել և արել, այլ դիվանագիտական կրթություն չունեն: Ավելին՝ նրանք գործարարներ, բիզնեսի աշխարհի ներկայացուցիչներ, առևտրականներ են և դեսպանի պաշտոն ստացել են Սերժ Սարգսյանին մատուցած ծառայությունների համար: Այդ կարգի դեսպանիկներ շատ կան և կարելի է մի ամբողջ ցուցակ ներկայացնել: Իհարկե, կան նաև փոքրաթիվ փայլուն դիվանագետներ, ովքեր հայտնի են իրենց արհեստավարժ գործունեությամբ: Կարծում ենք, որ վարչապետ Փաշինյանը պետք է օր առաջ արձագանքի մեր այս հայտարարությանը և օր առաջ ազատի մեր երկիրն այս ավելորդ բալաստից:

Նաև ակնկալում ենք ՀՀ ԱԳ նախարարի կողմից արտերկրում հայտնի հայկական կառույցների հետ համագործակցության զարգացում: Նախկին վարչախմբի կողմից այդ աշխատանքները զրոյացվել էին և մի շարք հայանպաստ գործով զբաղվող լոբբիստներ ու կազմակերպություններ, որոնք պայքարում են ազերիների ու թուրքերի դեմ, մեկուսացվել էին նախկին նախարարի կողմից: Հուսով ենք, որ և՛ վարչապետը և՛ ԱԳ նախարարը հաշվի կառնեն ասվածը»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում