«Լոս Անջելես Գելաքսի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ամերիկյան ESPN Body Issue պարբերականի համար ֆոտոշարքում է նկարահանվել։ Շվեդ ֆուտբոլիստն ամբողջությամբ մերկ է լուսանկարվել։

Երկրպագուների ուշադրությունը գրավել են մարզիկի հետույքին մանդալայի երկու դաջվածքները։ Մանդալան սրբազան խորհրդանիշ է, որն օգտագործվում է բուդդայական և հինդուսական կրոնական ավանդույթներում։

Ի դեպ, չնայած մահմեդական հորը և կաթոլիկ մորը՝ Զլատանը բազմիցս ընդգծել է, որ ոչ մի կրոնի չի պատկանում։










































