Fox News հեռուստաալիքի նախկին համանախագահ Բիլ Շայնը կարող է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով նոր տնօրենը դառնալ։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ Շայնն արդեն հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջնական որոշումը դեռ չի կայացվել, սակայն պարբերականի աղբյուրի խոսքով, նրա նշանակումը շատ հավանական է։
Բիլ Շայնը ծանոթ է Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյի հետ, որն էլ, ըստ աղբյուրների, առաջխաղացրել է վերջինին նշված պաշտոնում նշանակելու գաղափարը։










































