Այսօր «Սասնա ծռերի» գործով հերթական նիստին խմբավորման անդամ Արմեն Բիլյանը հայտարարեց, որ հստակ երևում է, որ ուզում են սեպ խրել Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» միջև և հիշեց՝ երբ ամիսներ առաջ ինքը հացադուլի մեջ էր ու չէր էլ պատկերացնում, որ որևէ պատգամավոր կհետաքրքրվի իրենով, միայն Նիկոլ Փաշինյանն էր այցելել իր խուց՝ տեսակցելու:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբի անդամների և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև հակասություններ կային:









































