Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել Է Սիրիայի խնդրով իր հատուկ ներկայացուցչին, նա Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Սենեմոն Է: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն:

«Ես նաեւ ցանկանում Էի ձեր ուշադրությունը հրավիրել մի նշանակման՝ պրն. Սենեմոյի վրա, որը ներկայում դեսպան Է Իրանում եւ այդ պաշտոնը կթողնի օգոստոսի 27-ին: Նոր դեսպան անպայմանորեն կնշանակվի: Նա (Սենեմոն) այս պահից կլինի Սիրիայի խնդրով հանրապետության նախագահի անձնական ներկայացուցիչը»,-մամուլի ասուլիսում ասել Է Գրիվոն: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ խոսքը չի վերաբերում Սիրիայում Ֆրանսիայի դեսպանություն բացելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































