Իռլանդիայի գովազդային ստանդարտների վարչությունը (ASAI) մեղադրել է տեղացի բլոգեր Ռոզի Քոննոլիին Photoshop-ի օգտագործման մեջ: Այս մասին հաղորդում է The Irish Post-ը:

Վարչության աշխատակիցները համոզված են, որ Քոննոլին լուսանկարը ֆոտոշոփ է արել իր էջի հովանավորչական Instagram փոստում, որին բաժանորդագրված են ավելի քան 190 հազար մարդ: Քանի որ աղջիկը գովազդել է դեմքի գունային քսուք, նրա այդ քայլը կարող էր մոլորեցնել օգտատերերին:

Բլոգերը պատասխանել է, որ գովազդատուները հավանություն են տվել իր սելֆիին, այդ պատճառով էլ բոլոր բողոքները պետք է հղել նրանց: Կոսմետիկայով զբաղվող ընկերությունը, սակայն, խնդիրներից խուսափելու համար հեռացրել է լուսանկարեը սեփական էջից:










































