Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբերից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում. «Շատ ավելի հստակ ժամկետներ պետք է դրվեն։ Մենք ունենք թունավորված մի մաս, պատկերացրեք՝ մարդն ուռուցք ունենա՝ տվյալ դեպքում խորհրդարանն է, որտեղ աննորմալ վիճակ է ստեղծվել։ Շատ վտանգավոր իրավիճակ է․մենք մեկ տարի ժամանակ չունենք, լավագույն դեպքում՝ կես տարի։ Խորհրդարանը ուռուցք է, որը պետք է շուտ վիրահատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զոլյանը։
Նրա խոսքերով՝ վերջին օրերին ոստիկանության և ԱԱԾ-ի բացահայտումները դրական են, բայց դրանով սահմանափակվել պետք չէ. «Մենք գերադասում ենք սիմվոլներ, քան իրական աշխատանք։ Նախկին իշխանությունները կոռուպցիայի դեմ հանձնաժողով էին ստեղծում, որը ղեկավարում էր կոռումպացված վարչապետը։ Այսօր ես տեսնում եմ, որ այս սիմվոլիկ քաղաքականությունը բեմականացված դաշտ է տեղափոխվել, բայց կոնկրետ արդյունքներ են պետք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










































