Շուտով 39-ամյա դերասանուհի Քեյդ Հադսոնը երրորդ անգամ կմայրանա, իսկ մինչ այդ Հունաստանում վայելում է հղիության վերջին ամիսները։
Instagram-ում հրապարակած նոր «լողափային» լուսանկարում Քեյթ Հադսոնը, որը պետք է երեխային լույս աշխարհ բերի օգոստոսին, ցույց է տվել հսկայական հղի որովայնը, որի պատճառով լողազգեստը չի երևում։

«Կարծում եմ՝ բիկինիս ցնցող է»,-դերասանուհին կատակով մակագրել է լուսանկարը։
Այժմ նա զուգընկերոջ՝ Դենի Ֆուջիկավայի հետ հանգստանում է Միկոնոսում։ Նրանց են միացել նաև ընտանիքի մյուս անդամները՝ Քեյթի մայրը՝ Գոլդի Հոունը և նրա զուգընկերը՝ Քուրթ Ռասելը, դերասանուհու որդիները՝ 6-ամյա Բինգեմը և 14-ամյա Ռայդերը, ինչպես նաև նրա եղբայր Օլիվեր Հադսոնը։









































