Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մահապատժի է ենթարկվել Ինդոնեզիայի քաղաքացուհի Ռիուաթի Սաբոթի Սարունան: Սարունան խոստովանել է, որ մաչետե սրով սպանել է սաուդցի մի կնոջ: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Սաուդյան դատարանը նրան դատապարտել է մահապատժի, սակայն Վերին վերաքննիչ դատարանը Amnesty International-ի բողոքներից հետո որոշ ժամանակով հետաձգել էր մահապատժի ի կատար ածումը: Սաուդյան Արաբիայի թագավորն, այդուհանդերձ, հրաման է ստորագրել, որի հիման վրա Սարունային զրկել են գլխից: