Թուրքիայի կողմից՝ Ռուսաստանից C-400 զենիթա–հրթիռային համակարգեր գնելու դեպքում, ԱՄՆ ղեկավարությունը պատժամիջոցներ կկիրառի Անկարայի նկատմամբ,– հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը։
«Մենք Թուրքիային հասկացրեցինք, որ C-400 ձեռք բերելու դեպքում հետևանքներ են լինելու։ Մենք «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի թշնամիներին հակազդելու» օրենքին համապատասխան պատժամիջոցներ կկիրառենք»,– ասել է Միտչելը։
Նա նաև ընդգծել է, որ տվյալ գործարքը հարված կհասցնի Թուրքիայի և ԱՄՆ–ի երկկողմանի հարաբերություններին և նախկին փոխգործակցությունը դժվար կլինի վերականգնել։








































