Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի վերջին տուրում Ֆրանսիայի հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցեց Դանիայի ընտրանու հետ:
Ֆրանսիան հիմնականում տիրում էր գնդակին, իսկ դանիան շեշտը դնում էր հակագրոհների վրա: Վիճակագրությամբ առավելությունը ֆրանսիացիների կողմն էր: Դանիան էլ, Ֆրանսիան էլ գրոհում էին, սակայն երկու թիմերն էլ մեծ ցանկությամբ չէին գործում, քանի որ ոչ-ոքի ձեռնտու էր երկուսին էլ: Թիմերը հանսգտի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում էլ երկու թիմերը շատ անհետաքրքիր խաղ էին ցուցադրում: Գրոհներ կար, բայց եզրափակումներ, որոնք արդյունք կտային` ոչ: Ի վերջո անգույն, անհետաքրքիր խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Այս խմբի մյուս խաղում Պերուն 2։0 հաշվով հաղթեց Ավստրալիային։
Ֆրանսիայի հավաքականը C խմբում զբաղեցրեց առաջին տեղը, Դանիան` երկրորդ:









































