Saturday, 27 06 2026
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով առողջապահական և կրթական խնդիրների լուծմանը: Արտգործնախարարը նշել է, որ ձեռնարկված ջանքերի արդյունավետության հետ մեկտեղ, դեռևս առկա են ուշադրության արժանի հարցեր, և Հայաստանը շարունակելու է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օրենսդրության բարեփոխումների միջոցով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը շեշտել է վերջին տարիներին Հայաստանում երեխաների պաշտպանության բնագավառում արձանագրված առաջընթացը:

ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման խնդրին, այս համատեքստում շեշտելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք կներկայացնեն Կայուն զարգացման նպատակների մասին իրենց կամավոր ազգային վերանայումները:

Զրուցակիցները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, համատեղ ծրագրերի իրականացման և նոր նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր: Այս առումով հատուկ ընդգծվել է սահմանամերձ շրջաներում ապրող երեխաների խնդիրներին արձագանքելու կարևորությունը։

Հայաստանի արտգործնախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը անդրադարձ են կատարել նաև ստեղծագործ կրթության օրակարգին, ընդգծեցին այս բնագավառում Հայաստանում կիրառվող փորձը և արձանագրված հաջողությունները՝ ի դեմս ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի դրական փորձի և այդ հիմքի վրա նոր նախագծեր մշակելու հնարավորությանը։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Տանյա Ռադոչայը ստորագրել են Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2016-2020թթ. Համագործակցության ծրագրի 2018թ. Գործողությունների ծրագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում