«Այս օրերի բուռն արձագանքը իմ մեջ հարցեր է առաջացնում»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Առողջություն մաղթելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նա նկատեց. «Քաղաքական գործչի հիմնական դերը լարվածությունը թոթափելն է և հարցերին պատասխանելը. ինչո՞ւ քաղաքապետը առ այսօր այդ հարցերին չի պատասխանում՝ եղե՞լ է արդյոք հրաժարական, թե՞ ոչ, ի՞նչ է նա պատրաստվում անել»:
Նա նշեց, որ իրենք չեն հիմնվում միայն մամուլի հրապարակումների վրա, այլ հիմնվում են փաստացի հայտարարությունների վրա. «Կարծում եմ, որ արդարացի կլինի, որ բոլոր մասնակից ուժերը, այդ թվում և՝ ավագանու խմբակցությունները պատրաստվեն և հասկանան, թե իրենց ինչ է սպասվում և երբ»:
Դավիթ Խաժակյանը կարծում է, որ այդպիսի փակ գործելաոճը չպետք է այլևս շարունակվի, և հույս հայտնեց, որ օր առաջ այս թնջուկը կհանգուցալուծվի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































