Wednesday, 24 06 2026
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ

Այս աղմկահարուց գործերը կատարվել են Բաղրամյան 26-ի հրամանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը

-Տիկին Համբարձումյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ վերջին բացահայտումները։ Մինչև ո՞ւր կարող են հասնել դրանք, արդյոք մինչև վերջ կգնա այսօրվա իշխանությունը։ Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտանիքի հետ փախել է Հայաստանից։

-Ես կարծում եմ, որ ԱԱԾ բացահայտումները ճիշտ ժամանակին են սկսվել և շատ օրինական դաշտում են։ Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, ես գիտեմ, որ նա Հայաստանում է, սակայն ընտանիքը այստեղ չէ։ Որքան տեղեկացել եմ մամուլից, իրեն չեն թողնում մեկնի երկրից։ Եթե իշխանությունները մինչև վերջ չգնան և չբացահայտեն սուրիկխաչատրյաններին, վարդանայվազյաններին, չեմ կարծում, որ ճիշտ կլինի։ Եթե սկսել են բացահայտումները, ապա պետք է վերջացնեն բոլորը։ Բոլորս գիտենք՝ ովքեր են նրանք, և եթե որոշեն բացահայտումների միջև խտրականություն դնել, սխալ կլինի և կարժեզրկվի իրենց բռնած գործը։

-Դուք լիահո՞ւյս եք, որ ձեր գումարները, որոնք նշում եք, որ շորթել են Վարդան Այվազյանը, Սուրիկ Խաչատրյանը, Արամ Հարությունյանը, ի վերջո, հնարավորություն կունենաք հետ վերցնելու։

-Արամ Հարությունյանի գործը վերսկսված է, Սուրիկ Խաչատրյանի դեպքում նույնպես դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որ գործը վերսկսվի։ Իմ գործերը ոչ թե կարճված են եղել, այլ կասեցված։ Դրանից բացի՝ հաղորդում ենք տվել ոստիկանության 6-րդ վարչություն Վարդան Այվազյանի, Սուրեն Խաչատրյանի հարցերով։ Դրանից բացի՝ դատարանը մի գործով վճիռ է կայացրել, որը մենք շահել ենք, բայց նույն գործով 2000 թվականին դատարան է դիմել էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, և հակառակ վճիռն է կայացվել։ Ես գիտեմ, որ դա կատարվել է Բաղրամյան 26-ի հրահանգով։ Սրանք բոլորն աղմկահարույց գործեր են և եթե սկսեն վերաբացվել, ամբողջ հանրությունը կողջունի իշխանություններին, և ամբողջ ժողովուրդը կկանգնի իշխանության կողքին։

-Դուք վերջին տարիներին նշում էիք, որ դաշտը նպաստավոր չէ ներդրումների համար և անգամ ձեր ներդրումները Հայաստանից դուրս էիք իրականացնում։ Վերջին շրջանում իշխանությունները հայտարարում են, որ ներդրողներ են գալիս, դաշտն առողջացնելու գործընթաց է սկսել։ Դուք ի՞նչ ծրագրեր ունեք, պատրաստվո՞ւմ եք այս իշխանությունների հետ աշխատել։

-Այո, Ազգային ժողովի ընտրություններից հետո ես կպատրաստվեմ ներդրումներ անելու և նոր ներդրողներ բերելու։

-Որովհետև մտածում եք, որ ընտրությունների արդյունքները կարող են այն չլինե՞ն, ինչ դուք ակնկալում եք։

-Մեզ մոտ միշտ ընտրությունների արդյունքները կեղծվել են, դրա համար մինչև դաշտը չմաքրվի, մինչև լեգիտիմ ընտրություններ չլինեն, ներդրողներ չեն գա։ Բոլորը դրան են սպասում։ Դրանից բացի՝ հարկային օրենսդրությունը պետք է փոփոխության ենթարկվի։ Հիմա ես տեսել եմ, որ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում, եթե դա էլ լինի, ապա իմացեք, որ Հայաստանում ներդրումների մեծ հոսք կգա։ Այսօր դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Երբ տեսնենք, թե ինչպես է ձևավորվում Ազգային ժողովն ու իշխանությունը, և եթե ամեն բան բարեհաջող լինի, Հայաստանում կլինեն մեծ ներդրումներ։

-Իսկ ներդրողները փորձե՞լ են հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ, արդյո՞ք դուք անձամբ ձեր առաջարկները ներկայացրել եք իշխանություններին։

-Ոչ, դեռ չենք ներկայացրել, որովհետև այն ներդրողները, որոնց հետ ես խոսել եմ, սպասում են ընտրություններին։ Ասում են՝ բան չմնաց, թող ընտրությունները լինեն, որից հետո պարզ կլինի մեզ համար մեր վերադարձը Հայաստան։ Նախ թող վերականգնեն արդարությունը, որ նեղացած հեռացածները վերադառնան, դրանից հետո ես խոստանում եմ, որ մեծ ներդրողներ կգան, ես կբերեմ միլիոնավոր դոլարի ներդրումներ անողներ։

-ԱԱԾ-ի բացահայտումները հասան մինչև Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին, Սերժ Սարգսյանի եղբորը։ Այս գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։

-Բա Վովա Գասպարյանի Արշակն ո՞ւր է։ Եթե նախագահի թիկնազորի ղեկավարը կարող է «Յանս» բացել, շքեղ տներ կառուցել, բնակարաններ գնել, դա բոլորիս համար գաղտնիք չէ, թե ինչպես է լինում։ Հիմա պետք է բոլոր թիկնազորի պետերի ունեցվածքը բացահայտեն, պարզեն՝ ճանապարհներ կառուցելու փողերը որտեղ կորան։ Լիքը բացահայտումներ կան։ Այդ ինչպե՞ս է, որ Կենտրոն թաղապետարանի շենքը վարձով է տրվել։ Պետությունից կոպեկներով տարածքները գնում են, հետո պետությանը վարձով են տալիս։ Ո՞նց է այդպես լինում։ Ես կարծում եմ, որ պետական բոլոր գույքերը պետք է հետ բերվի, պարզեն, թե ովքեր և ինչ ճանապարհով են վերցրել այդ շենքերը։ Այդ բոլորը պետք է բացահայտվի, միայն Մանվել Գրիգորյանով ու Վաչագան Ղազարյանով հարց չի լուծվում։

-Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դուք մասնակցելո՞ւ եք։

-Այո, որոշել եմ, որ ունենալու եմ մասնակցություն։ Մի քանի օրից որոշում կկայացնենք՝ կուսակցությո՞ւն ստեղծել, թե եղած լեգիտիմ կուսակցություններից մեկի միջոցով ընտրությունների գնալու մասին։ Քննարկում ենք, մի քանի օրից հայտնի կդառնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում