Tuesday, 30 06 2026
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով

Արշալույսում մայրամուտները խաղաղ չեն

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները արդեն չորս օր է՝ փակել են գյուղի կենտրոնական փողոցը և պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Արշալույսցիները մտադիր են ճանապարհը փակված պահել, մինչև գյուղապետը չկատարի իրենց պահանջը: Զարզանդ Գրիգորյանը Արշալույսի գյուղապետ է 2008 թվականից, վերջին անգամ վերընտրվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին, ստանալով 1066 ձայն, նրա միակ մրցակիցը ստացել էր 564 ձայն:

Զարզանդ Գրիգորյանի հրաժարականն են պահանջում անգամ նրանք, ովքեր երեք ընտրություն անընդմեջ քվեարկել են նրա օգտին: Գրիգորյանի հրաժարականի պահանջը նրանք հիմնավորում են երկրում տեղի ունեցած հեղափոխությամբ: «Երբ մեր գյուղի երիտասարդները փորձում էին հավաքվել գյուղի կենտրոնում և երթով գնալ դեպի Երևան՝ աջակցելու Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը, Զարզանդ Գրիգորյանը սպառնում էր հաշվեհարդար տեսնել մեզ հետ: Երբ Հայաստանի բոլոր գյուղերում դասադուլներ էին կազմակերպվում, և դպրոցականները այդ ձևով միանում էին համաժողովրդական պայքարին, Զարզանդ Գրիգորյանը քաշքշում էր դպրոցական երեխաներին և անգամ աղջիկներին: Ամբողջ երկիը ազատվում է Հանրապետականի լծից, բոլոր քաղաքներում և գյուղերում հանրապետական քաղաքապետները և գյուղապետները հրաժարական են ներկայացնում, ինչու պետք է մեր գյուղը մնա ՀՀԿ-ի տիրապետության տակ»,- ասում են արշալույսցիները:

Արշալույսցիները ասում են, որ իրենք ուզում են ազատվել գյուղը բաժանող կլանային մտածելակերպից: Գյուղը բաժանել էին մանվելականների ու հրանտականների (խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մասին է, որը Զարզանդ Գրիգորյանի եղբայրն է): Մարդկանց իրար դեմ էին հանել, ով գյուղապետին չի ընտրել, նրա թշնամին է, ով Մանվել Գրիգորյանի մոտ է աշխատում թշնամի է: «Մանվելի ու նրա եղբոր տղաների ժամանակը անցել է, մեր գյուղին պետք է նոր և երիտասարդ գյուղապետ, որը ոչ մի կլանից չի լինի, ով բոլոր գյուղացիներին կնայի հավասար աչքով, չեն լինի մանվելականներ ու հրանտականներ»,- ասում են բողոքողները:

Զարզանդ Գրիգորյանը իր հրաժարականը պահանջողների հետ չի հանդիպել: Ճանապարհ փակողներն ասում են, որ նա արդեն չորս ամիս է՝ արձակուրդում է, նույնիսկ գյուղում էլ չէ: Բայց գիտեին, որ նրա կողմնակիցները մտնում են մարդկանց տները և հայտարարում, որ հունիսի 26-ին էլ գյուղապետն է իր կողմնակիցների հանրահավաք կազմակերպում: Այս առիթով գյուղացիներից մեկն ասում է. «Այս գյուղում բոլորը իրար ազգական ու բարեկամ են, կա տուն, որտեղ հայրը գյուղապետի դեմ է, որդին պաշտպանում է գյուղապետին, կամ եղբայրներից մեկը դեմ է, մյուսը՝ կողմ, ինչ է՝ ուզում է եղբայրասպան կռիվ լինի, իր համար բարեկամը բարեկամին ծեծի»:

Մենք հանդիպեցին Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին և նա չհերքեց, որ իր կողմնակիցները ևս ուզում են ի պաշտպանություն իր գյուղապետ մնալու հանրահավաք կազմակերպել: «Եթե բողոքողները 20-30 մարդ են կամ 50 հոգի, ապա վաղը ամենաքիչը 500 մարդ է հավաքվելու գյուղի կենտրոնում՝ ասելու իրենց խոսքը: Չի կարող այնպես լինել, որ մի քանի մարդու ուզելով ես հրաժարական ներկայացնեմ, որովհետև եթե այդպես լինի՝ ամեն օր կարող են գյուղապետ ազատել ու նշանակել»,- ասում է Գրիգորյանը, որը համոզված է, որ համագյուղացիների 70-80 տոկոսը իր կողմնակիցներն են: Երբ խոսում ենք հեղափոխության և դրա արդյունքները նաև Արշալույսում տրանսֆորմացնելու մասին, Գրիգորյանն ասում է, որ նոր իշխանությունը դեմ է սարքելուն, և եթե համայնքապետը ունի իր համաքաղաքացիների կամ համագյուղացիների իրական աջակցությունը, նոր իշխանությունը չի ստիպելու, որ նա հրաժարական տա: Ինքն էլ ապացուցելու է, որ իսկապես ունի գյուղացիների աջակցությունը:

Մենք առաջարկում ենք, որ Զարզանդ Գրիգորյանը հրաժարական ներկայացնի և մասնակցի արտահերթ ընտրություններին, և եթե նորից հաղթի, ապա կապացուցի, որ ունի համագյուղացիների աջակցությունը: Գրիգորյանն ասում է, որ համաձայն չէ այս մոտեցմանը, որովհետև եթե նորից հաղթի, ապա այդ նույն մարդիկ կարող են նորից պահանջել իր հրաժարականը: «Ես էլ ասում եմ, որ հերթական ընտրություններին մեկ տարի մի քանի ամիս է մնացել, ուզում եք ինձ հեռացնել, սպասեք մի տարի, ընտրություն կլինի, չեք ընտրի, ես չեմ լինի գյուղապետ»,- իր դիրքորոշումը պարզաբանում է Գրիգորյանը:

Սեփական կողմնակիցների հավաք կազմակերպելը այնքան էլ փայլուն գաղափար չի, մանավանդ որ կա իրական վտանգ, որ դա կարող տանել բախման նրա կողմնակիցների և հակառակորդների միջև, և այդ դեպքում գյուղապետի հրաժարականը կդառնա անխուսափելի, անկախ նրան աջակցողների քանակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում