Առաջադեմ շվեդերին կարծես թե բացարձակ չեն հուզում կառավարության կողմից լիակատար վերահսկողության վերաբերյալ դավադրության տեսությունները. ավելի քան 3,5 կամավորներ են գրանցվել չիպավորման համար,– հաղորդում է Science Alert-ը։
Ենթամաշկային չիպը, որ տեղադրվում է հատուկ ատրճանակի միջոցով բթամատի և ցուցամատի արանքում, թույլ կտա մի սարքի մեջ միավորել դրամապանակը, մետրոյի, գնացքի անցաթուղթը, գրասենյակ մուտք գործելու չիպը և տան բանալիները։
Լունդայի համալսարանի գիտնականները կարծում են, որ չիպավորումը Շվեդիայի հասարակ քաղաքացիների համար ճանապարհ կհարթի դեպի նոր «թվային դարաշրջան» և զգալիորեն կարագացնի տնտեսության աճը։








































