Ավստրալիայում լուսանկարիչը կարողացել է ֆիքսել 20 տոննայանոց սապատավոր կետին ուղղահայաց ցատկ կատարելու ընթացքում: Այդ մասին գրում է Daily Mail-ը:

Լուսանկարներն արվել են վայրի բնության լուսանկարիչ Ջոն Գուդրիջի կողմից կետերին հետևելու համար կազմակերպված հատուկ ծովագնացության ժամանակ:

«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ և տևեց մոտ 2 վայրկյան: Մենք մի քանի կետերի տեսանք այդ օրը, բայց ոչինչ այդքան տպավորիչ չէր»,- նշել է Գուդրիջը:







































