Առկա է այն երկրների ցուցակը, որտեղ ավելի ու ավելի է տարածվում խոլերան, գրում է Middaily.ru կայքը:
Այսպես, դեկտեմբերի կեսերին աշխարհի 39 երկրներում գրանցվել է խոլերայի ավելի քան 88,000 դեպք: Խոլերան հիմնականում տարածված է տաք երկրներում:
Օրինակ` Կոնգոյի Հարավային Կիվու գավառում վարակված մարդկանց թիվը հուլիսից մինչև դեկտեմբեր 2500 մարդ էր, որոնցից 17-ը մահացել է: Կոնգոյում գրանցված է խոլերայի ավելի քան 11,500 դեպք:
Այս հիվանդությունը մեծ խնդիր է նաև Հայիթիի համար, որտեղ վարակվածների քանակը գերազանցում է 58,000 մարդը: Անգոլայում նոյեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան հազար մարդ է հիվանդացել: Նրանցից 48-ը մահացել են: