Արգենտինայի իշխանությունները խնդրել են Ռուսաստանին ձերբակալել և վտարել երկրից Նիժնի Նովգորոդի մարզադաշտում ծեծկռտւք հրահրած երկրպագուներին: Խոսքը չորս տղամարդու մասին է՝ գրում է iz.ru-ն:
«Մենք խնդրում ենք Ռուսաստանի իշխանություններին վտարել նրանց: Մենք համաձայնագիր ենք կնքել արգենտինացիների պաշտպանության վերաբերյալ և անաչառ ենք լինելու օրենքը խախտողների դեմ»,- Twitter-ում գրել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը:

Նրա խոսքով՝ օրինախախտների անուններն են՝ Էլիա, Պարդո, Կատալան և Էսլեհեր: Նախարարի տարածած հաղորդագրությանը կցվել է նաև օրինախախտների լուսանկարները:




































