Այսօր ամենաշատ շրջանառվող լուրն այն էր, որ Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշեց. «Թե ինչու են քաղաքապետները, այդ թվում նաև Արմավիրի քաղաքապետը, հրաժարական տալիս և ինչ շարժառիթներով, չեմ կարող ասել, դա մեզ, խոշոր հաշվով, չի էլ հետաքրքրում, իշխանությունը որևէ ձևով միջամտություն չի ցուցաբերում, չի ուղղորդում»:
«Մենք կոմպրոմատներ չենք բանեցնում ինչ-որ մեկի հրաժարականի համար: Եթե մեր բացահայտումների, մութ անտառները լուսավորելու գործընթացի ընթացքում մարդիկ հեռանում են պաշտոններից, դա իրենց որոշումն է»,- նշեց փոխնախարարը:
Երբ որևէ համայնքում մանկապարտեզներից մեկը նվիրվում է այդ համայնքի «իշխանիկին կամ բդեշխին», Տարածքային կառավարման նախարարը ստորագրո՞ւմ է դրա տակ: Այս հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց. «Համայնքային գույքը, տարածքները պատկանում են համայնքին, դա ավագանու որոշումով է տեղի ունենում: Իհարկե տարածքային կառավարման նախարարությունն էլ ունի իր ոչ ուղղակի ազդեցության լծակները:
Իմ նշանակման առաջին օրվանից սկսած՝ ես բախվում եմ նմանատիպ խնդիրների, ինչ-որ պայմաններով, ինչ-որ բիզնես պլաների արդյունքում տարածքներ են տվել շատ կասկածելի, շատ դեպքերում թերի որոշումներով: Եվ հիմա խնդիր է առաջացել. մի կողմը մեղադրում է մյուսին… Շատ մարդիկ հեղափոխականի քողի տակ փորձում են անձնական կլանային խնդիր լուծել»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































